Էդմոն Մարուքյան. Պատերազմի պարտության սիմվոլը պետք է հեռանա, որ քաղաքացիական կյանքն էլ պարտության չմատնի
16.11.2020 | 12:44
Պատերազմի պարտության սիմվոլը պետք է հեռանա նաև այն պատճառով, որ հիմա էլ քաղաքացիական կյանքը պարտության չմատնի՝ Facebook- ում գրել է ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Միջպետական հարաբերություններն ամբողջ աշխարհում, առանց բացառության, մանավանդ, եթե դրանք բացահայտ թշնամական բնույթ են կրում, կառավարվում են այն սկզբունքով, ըստ որի, հակամարտ կողմերից մեկի վնասը մյուսի օգուտն է և հակառակը։